188 պաշտոնյա տարեկան հայտարարագիր չի ներկայացրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հաշվի առնելով, որ 2018թ. պաշտոնյաների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր 2019թ. մայիսի 31-ը, «Փաստը» Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով մի շարք հարցադրումներ էր ներկայացրել, մասնավորապես, թե պաշտոնյաներից քանիսը չեն կատարել օրենքի պահանջը: Խնդրել էինք տրամադրել նաև տվյալներ, թե 2019թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 4-ը պաշտոնյաներից քանիսը չեն ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու, ինչպես նաև պաշտոնական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրերը, նրանցից քանիսն են նախազգուշացվել, քանիսն են տուգանվել:
Բացի այդ, հետաքրքրվել էինք, թե նույն ժամանակահատվածում կան հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաներ, որոնց գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասխան՝ Էթիկայի հանձնաժողովից մեզ են փոխանցել 2018 թ. տարեկան հայտարարագրերի ներկայացման վիճակն արտացոլող տվյալները:
«Մինչև 2019թ. մայիսի 31-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 3238 հայտարարագրման պարտավորություն ունեցող պաշտոնատար անձանցից չեն ներկայացվել 188 հայտարարատու պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրեր»,-հայտնել են հանձնաժողովից:
Անդրադառնալով հարցադրումների երկրորդ հատվածին՝ հավելել են. «Սկսած 2019 թ. հունվարի 1-ից՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու առնչությամբ հանձնաժողովի կողմից հարուցվել է 9 վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ: Արդյունքում 4 գործի վարույթ կարճվել է, իսկ 5-ի գործով կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը»:
Ինչ վերաբերում 2019 թ հունվարի 1-ից պաշտոնական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր չներկայացնելուն, ապա հանձնաժողովի փոխանցմամբ, այս առնչությամբ հարուցվել է 24 վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ. «Արդյունքում 6 գործի վարույթ կարճվել է, իսկ 18 գործով կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը»:
Հանձնաժողովից հայտնել են նաև, որ 2018 և 2019 թթ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 6 գործ՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ