Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

1979 թ.-ից ի վեր առաջին անգամ Իրանում կանանց թույլատրել են մարզադաշտ գնալ

am ru
1979 t`.-its` i ver arhajin angam Iranowm kanants` t`owylatrel en marzadasht gnal_69092

 1979 թվականից ի վեր Իրանում առաջին անգամ սպորտային ասպարեզում կանայք իրավունք են ստացել տղամարդկանց հետ հավասար մասնակցել աշխարհի առաջնությունում երկրի ազգային հավաքականի հանդիպումների դիտմանը:

Թեհրանի «Ազադի» մարզադաշտում  ցուցադրվող Իրանի Իսլամական Հանրապետության և Իսպանիայի (0:1) խաղի դիտմանն ավելի քան 10 հազար տղամարդու հետ միասին կանայք ևս մասնակցել են:

Նախապես քաղաքային իշխանությունները ծրագրել են թույլ տալ, որ կանայք դիտեն 2018 թ. Աշխարհի գավաթում երկրի ազգային հավաքականի առաջին հանդիպումը, որի ընթացքում Իրանի հավաքականը խաղում էր Մարոկկոյի դեմ (1: 0): Սակայն խաղի հեռարձակման մեկնարկից մի քանի ժամ առաջ արգելվել է ցուցադրումը բացօթյա տարածքներում, և երկրպագուները ստիպված են եղել ֆուտբոլը դիտել կինոթատրոններում:

Իրանի հաղթանակից հետո հազարավոր մարդիկ, այդ թվում նաև կանայք, Թեհրանի փողոցներ են դուրս եկել և ինքնաբուխ տոնախմբություններ կազմակերպել: Այս փաստը ազդել է մարզադաշտում դիտուկ կազմակերպելու որոշման փոփոխության վրա:

Այնուամենայնիվ, ֆուտբոլի ցուցադրմանը կանանց ներկայությունն ապահովելում դեմ են եղել իսլամական քարոզիչները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ