Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

1992թ. մայիսին ազատագրվեց Արցախի սիրտը` Շուշին

am
1992t-mayisin-azatagrvec-arcaxi-sirte-sousin

1992թ. մայիսին ազատագրվեց Արցախի սիրտը` Շուշին:
Սբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարոտած քաղաքում նորից հնչեց հայերենը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբույր… Այս անգամ, թերեւս առաջին անգամ ձիգ դարեր ի վեր, հայերենը հաստատվեց համազարկով, ճարճատեց գնդացիրներից ու դարձավ փոքր-ինչ խանձված:
Այդպիսին է հաղթանակի լեզուն:

27 տարի առաջ տեղի ունեցավ այն, ինչի մասին կարողացել ենք միայն երազել. մենք մեր բաժինը պատմության կաթսայից հանեցինք երկաթե շերեփով եւ այնպես հանեցինք, որ կաթսային խոնարհված ճակատներին ուռուցք մնաց:
Շուշիի ազատագրման նշանակությունն ու կարեւորությունը մենք դեռ լիովին չենք գիտակցել: Ոչ մեր մեղքով: Այն պատմական հսկայական տարողություն եւ արժեք ունի, որն ամբողջովին գիտակցելու համար անցած ժամանակահատվածը երեւի քիչ է:
Բայց դա բավարար տեւողություն է վերջնականապես հասկանալու համար, որ ուժի մեն-միակ ճշմարտությունը ճանաչող աշխարհում ոչինչ են նվաղկոտ ձայնն ու աղերսագիր պարզած ձեռքը:

Ոչինչ են, քանզի բացարձակ ճշմարտության բնական թվացող ընկալում գոյություն չունի: Եվ որպեսզի ողնաշարդ չծռվի, ու քաղաքակրթության պատմուճանի տակ զարկերակդ չկտրվի, պիտի կարողանաս պարտադրել քո ճշմարտությունը: Մանավանդ որ այն բացարձակ է:

Շուշին ոգու հավաստումն է, հայ ոգու պոռթկման հզոր դրսեւորում, որով եւ իսկապես սկսվեց ազգային ազատագրական պայքարի հաղթական փուլը: Շուշիում կոփվեց Հայաստան-Արցախ միասնական հայրենիքն այլեւս ընդմիշտ անբաժան ունենալու կամքը, ապացուցվեցին մի երեւույթի ու ժողովրդի կարելիությունն ու կարողությունը, որոնցից առաջինը եղել է երազ, իսկ երկրորդի չգոյությունը` պատրանք:

Անցած տարիների գերխիտ տարողությունը ցրեց երկուսն էլ: Երազն էր պատրանք, ու կարողությունն էր իրական: Սեփական ձեռքերով կառուցած տունը կանչում էր, եւ այդ տանը տիրացած վաչկատունի ներկայությունը տանտիրոջ համար արգելք լինել չէր կարող:
Շուշին, Խոջալուն, Լաչինը ոչ միայն հայության` աքցանի մեջ առնված ու խեղդամահ արվող մի հատվածի` անելանելիությունից ծնված հաղթանակներ էին, այլեւ գոյության իրական խորհուրդն ըմբռնած ժողովրդի` իր ազգային արժանապատվությունն ու իրավունքը ոչ մեկի ողորմածությանը չհանձնելու վճռականություն:
Միակ ճշմարիտ միջոցը, որով կանգուն է հայրենիքը:


Այդ միակ միջոցի գիտակցման տարեդարձն է այսօր, որ պիտի նշենք միասնաբար ու հիշենք, որ երբ հավաքական կամքով, համատեղ ջանքով ենք պաշտպանում մեր տունը, այն մշտապես մերն է լինելու:

Շուշին Հայաստանի 15 նահանգներից մեկի` Արցախի հինավուրց բերդաքաղաքն է, վարչական, հոգեւոր, մշակութային եւ կրթական կենտրոնը: Իսկ 19-րդ դարում միջնադարյան Շուշի ամրոցը հարավային Կովկասի կարեւորագույն արհեստագործական, առեւտրական, մշակութային, կրթական կենտրոնն էր: Քաղաքում գործել են ուսումնարան, տպարան, թատրոն, լույս են տեսել երկու տասնյակ պարբերականներ: Նշված իրողություններից որեւէ մեկը որեւէ առնչություն չունի ադրբեջանական ցեղատեսակի վարքուբարքի հետ, որովհետեւ Շուշին գոյություն է ունեցել այն ժամանակ, երբ Երկիր մոլորակի վրա քայլող ադրբեջանցի չի եղել:
Այսինքն՝ մենք տանն ենք:

Ավիկ Մարության

լեզվաբան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ