Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 20 տարի է անցել

am es ru
1999--hoktemberi-27-hayastane-baxvec-ir-ankaxoutyane-sparnacox-sarsapeli-oxbergoutyan

1999 թ-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենածանր հանցագործությունը:

Ահաբեկիչների վեց հոգանոց խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով գնդակահարեց կառավարության ու խորհրդարանի անդամներին. ահաբեկչությանը զոհ գնաց ութ մարդ, այդ թվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանին, և 5 պատգամավոր:

Աննախադեպ ոճիրից հետո ահաբեկիչները խորհրդարանի հատակին պառկեցրին ողջ և արնաշաղախ նախարարներին ու պատգամավորներին:

Պահպանված կադրերը սահմռկեցուցիչ են. Հունանյանը բարձրանում է Ազգային ժողովի ամբիոն` հայհոյանքներ թափում սպանվածների հասցեին, շարունակում կրակահերթերը:

Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից անցել է 19 տարի:

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը բախվեց իր անկախությանը սպառնացող մի սարսափելի ողբերգության, որի հաղթահարումը դեռ տևւական ժամանակ ու ջանքեր է պահանջելու։

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ