Թուրքիայում վերականգնվել է հայ թագավորի 2000-ամյա գերեզմանաքարը

am en es
2-000-year-old-tombstone-of-an-armenian-king-recovered-in-turkey

Թուրքիայի հյուսիսարևմտյան Բալըքեսիր նահանգում մասնագետները հինավուրց հուշարձան են վերականգնել: Այս մասին տեղեկանում ենք թուրքական Daily Sabah թերթին:

Ըստ լրատվամիջոցի՝ 2000 տարվա վաղեմություն ունեցող գերեզմանը պատկանում է հայկական Կոմմագենեի թագավորության արքաներից մեկին:

Գերեզմանաքարի վրա գրված է եղել հետևյալը՝ «այստեղ հանգչում է Կոմմագենեիի թագավորության առաջնորդ Անտիաչոն»: Ինչպես լրատվամիջոցն է նշում, գանձագողերը անգին գտածոն ցանկացել են վաճառել 2 մլն լիրայով (281,000 դոլար):

Հիշեցնենք, որ Կոմմագենեն հելլենիստական շրջանի հայկական թագավորություն է Եփրատի արևմտյան ափին (այժմ՝ Թուրքիայի Մալաթիա վիլայեթում)։

Լրահոս

Նմանատիպ նորություններ