2 ժամ լողացել եմ Սևանում, լճի ջրից էլ անընդհատ խմել եմ. պատգամավոր

am
2-jam-loxacel-em-seanoum--lji-jric-el-anendhat-xmel-em-patgamavor

Սևանը փրկելու համար հետևողական աշխատանք է պետք երկրի առաջին դեմքից՝ պարոն վարչապետի կողմից: Այս մասին այսօր ԱԺ-ում Սևանի հարցով ԲՀԿ կազմակերպած քննարկման ժամանակ ասել է պատգամավոր Հրանտ Մադաթյանը:

«Վարչապետը պետք է ձեռքը խփի սեղանին, հանձնարարի, որ կոնկրետ աշխատանքային ծրագիր կազմեն, որ եթե չեք ուզում ցածրացնենք, հին շերտը մաքրենք, ուրեմն նոր շերտը, որը պետք է 3 մետրով բարձրացվի, կարողանան 3-4 տարվա մեջ կազմակերպել ու ծառերից, հողից, շինություններից ամբողջությամբ մաքրել նիշերի վրա եղած տարածքները և հետո միայն բարձրացնել Սևանի մակարդակը»,- ասաց պատգամավորը:  

Վերջինս ասաց, որ Սևանն այսօր հիվանդ է, բայց իր հիվանդությամբ ժողովրդին չի հիվանդացնում: «Երեկ 2 ժամ լողացել եմ Սևանում, լողալու ընթացքում էլ լճի ջրից անընդհատ խմել եմ: Մենք սովոր ենք, միշտ էլ խմել ենք, ձուկ ենք եփել, կերել: Այդ ջրով այսօր ջրվում է Արարատյան դաշտավայրը, բոլորն էլ օգտվում են մրգերից, բանջարեղենից ոչ մեկը չի հիվանդանում: Սևանին պետք է նուրբ վերաբերվել»,- նկատեց Մադաթյանը:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ