Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

2016 թվականի ապրիլից հետո ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում մեծ ծավալի աշխատանքներ են իրականցվել (տեսանյութ)

2016-tvakani-aprilic-heto-pb-hyousisayin-ouxxoutyamb-texakayvac-zoramaseroum-e-martakan-henaketeroum-mec-cavali-asxatanqner-en-irakancvel-tesanyout

Պաշտպանության բանակում Ապրիլյան մարտական գործողություններից հետո բավականին մեծ աշխատանքներ են տարվել՝ զինծառայողների ծառայության պայմաններն ավելի լավ մակարդակի բարձրացնելու համար:

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերն ու մարտական դիրքերն էլ բացառություն չեն, այստեղ ամեն օր մեծ թափով աշխատանքներ են տարվում՝ բոլոր ուղղություններով:

Միավորման հրամանատար Կարեն Շաքարյանը նշում է, որ իրենց ուղղությունը լեռնաանտառային է և աշխարհագրական դիրքից ելնելով խնդիրներն էլ ավելի բարդ են, բայց կարողանում են ծառայությունը շատ լավ կազմակերպել. «2016 թվականի ապրիլից հետո այստեղ մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվել: Ամբողջ առաջնագիծով այնպիսի աշխատանքներ են կատարվել, որ տեղաշարժն ավելի ապահով լինի և մարտական խնդիրները, որոնք մեր առջև դրված են, կարողանանք իրականացնել»:

Հրամանատարը նաև ընդգծում է, որ բացի սպառազինությունից, բարելավել է նաև անձնակազմի սոցիալ-տնտեսական վիճակը:

Զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանն էլ նշում է, որ մեծ ծավալի աշխատանքներ են տարվել նաև սպայական անձնակազմի համար՝ բնակարաններ են կառուցվել, երեխաների համար էլ՝ դպրոց ու մանկապարտեզ կա. «Սպաների համար նախատեսված բնակարաններում գրեթե բոլորն ընտանիքներով են ապրում: Գյուղում մանկապարտեզ ու դպրոց կա, որտեղ հիմնականում հենց սպաների երեխաներն են հաճախում և պետք է ասեմ, որ միայն այս տարի դպրոցը 110 աշակերտ է ավարտել: Դպրոցում ու մանկապարտեզում էլ սպաների կանայք են աշխատում»:

Ավելին՝ տեսանյութում:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ