Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

2018-ի վերջի դրությամբ գործազրկությունը Հայաստանում 20 տոկոս է կազմում․ Ավինյան

am
2018-i-verji-droutyamb-gorcazrkoutyoune-hayastanoum-20-tokos-e-kazmoum-avinyan

2018թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործազրկությունը մոտավորապես 20 տոկոս է կազմում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժմանակ ասաց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս հավելեց, հարցի շուրջ միջգերատեսչական հանձնաժողովը մի ծրագիր է մշակել՝  հիմնված 3 հենասյուների վրա: Դրանցից առաջինը մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը, իսկ երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Այս երեք ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու:

«Պետք է խնդրեմ նախարարություններին, որոնք կոնկրետ միջոցառումներ ունեն այս ծրագրով, մինչև հունիսի 15-ը սահմանեն իրենց թիրախները և ժամանակացույցը, քանի որ միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են, մնացել է սահմանել հստակ թիրախները՝ կոնկրետ թվային այն արդյունքները, որոնք ակնկալվում են, նաև այն ժամանակացույցը, որով ընթանալու ենք»,- ասաց Ավինյանը:      

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ