2018 թ. Արցախում աճել են պետբյուջեի մուտքերը

am
2018-t-arcaxoum-ajel-en-petbyoujei-moutqere

2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են նախնական տվյալներով 53 միլիարդ 478 միլիոն 300 հազար դրամ` պլանավորված 52 միլիարդ 700 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 %-ով կամ 778 միլիոն 300 հազար դրամով:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 34.6 %-ով կամ 13 միլիարդ 732 միլիոն 300 հազար դրամով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավել հավաքագրված գումարից 10 միլիարդ 62 միլիոն 300 հազար դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3 միլիարդ 670 միլիոն դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ