Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

2019-ին Բերձորը ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր հիվանդանոց կունենա

am
2019-in Berdzore zhamanakakits` ch`ap`anishnerin hamapataskhan nor hivandanots` kownena_87815

ԱՀ կառավարության և «Վիվա-սելլ ՄՏՍ Արմենիա» ընկերության համաֆինանսավորմամբ Բերձորում նոր հիվանդանոց է կառուցվում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ Լևոն Հարոյանն ասել է, որ բուժհաստատության շինաշխատանքներն սկսվել են 2012 թվականից:

Նրա խոսքով՝ հիվանդանոցը եռհարկանի է՝ ներառյալ նկուղային հարկը: Շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտված է: Այժմ ընթանում է շինության ներքին հարդարման և հատակների տեղադրման աշխատանքները: Կիրականացվի նաև տարածքի բարեկարգում:

«Հիվանդանոցի շենքն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափանիշներին: Բերձորի բուժհաստատությունը կունենա վիրահատարան, ծնարան, դիահերձարան, մանկական բաժանմունք և ստացիոնար բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները»,-տեղեկացրել է Լ. Հարոյանը և նշել, որ հիվանդանոցը շահագործման կհանձնվի 2019 թվականին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ