Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

2019թ․ և հայկական բանակը

2019t-e-haykakan-banake

Նոր՝ 2019թ առաջին օրը մեկ ագամ ևս ետ նայելով մեր պատմության էջերին՝ հայ ժողովրդի մաքառումներին, գոյատևման մեր պայքարին, անկախության կերտման համար մղած մարտերին, հասկանում ենք, որ անկախ ամեն ինչից Հայաստանի մեծագույն ձեռքբերումը կա ու շարունակում է մնալ Հայկական բանակը։ Այդ բանակը չձևավորվեց ու զարգացավ ինչ-որ մեկի ցանկությամբ ու նախագծով, այլ ծնվեց Արցախյան ազատամարտի բոցերում, կոփվեց ու ամրացավ հաղթանակներով ու ազտագրված տարածքներով։

Հայկական բանակը դարձավ ոչ միայն հայրենի երկրի սահմաների պաշտպանը, այլև իր հզորությամբ և մարտունակությամբ ստիպեց թշնամուն լքել մարտադաշտը պարտված և հետագայում զինադադարի պայմանագիր կնքել։ Ազատամարտի օրերին հզորացած հայկական բանակը և հայ զինվորը պաշտպանեցին հայրենի հողը, երկարատև դադարից հետո առաջին անգամ ազատագրեցին զավթված հայկական տարածքներ, գյուղեր և քաղաքներ։

Հայկական բանակն էր, որ զինադադար պարտադրեց թշնամուն և խաղաղություն հաստատեց ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաների ամբողջ երկայնքով, այլև կայունություն հաստատեց ողջ տարածաշրջանում։ 1994թ-ից հետո Հարավային Կովկասում ԽՍՀՄ-ի քայքայումից հետո առաջին ագամ խաղաղություն հաստատվեց, և թեև այդ խաղաղությունը կայուն չէ, սակայն այն մինչ օրս այն պահպանվում է հայ զինվորի՝ նրա ռազմական հմտության և մարտական ոգու շնորհիվ ։

Իզուր չէ, որ հայ զինվորը և հայկական բանակը կոչվում է խաղաղություն պարտադրող զինվոր ու բանակ։ Իզուր չէ, որ այդ ուժի հետ ստիպված են լինում հաշվի նստել բոլորը, ովքեր աշխարհաքաղաքական շահեր ու հետաքրքրություներ են փնտրում այս տարածաշրջանում։

2016թ ապրիլյան քառօրյան մեկ անգամ ևս եկավ ապացուցելու, որ Հայաստանում մեծացած արդեն անկախության սերունդը Արցախյան ազատամարտը հաղթած կամավորների արժանի ժառանգորդն է։ 18-20 տարեկան տղաները իրենց հմուտ սպաների հետ միասին մինչև վերջ մարտնչեցին ու հետ շպրտեցին նենգ թշնամուն՝ հերթական անգամ պարտադրելով խաղաղություն։

Ռազմի դաշտում զոհված տղաները իրենց անուները հավերժացրին Հայական բանակի փառքի պատմության էջերում։ Հայ ժողովրդի մոտ մեկ անգամ ևս հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնասյունը հայկական բանակն է։

2019թ պետք է դառնա հայկական բանակի արդիականացման ու հզորացման ժամանակաշրջանը։ Ժամանակակից տեխնոլոգիաների ու դրանց զարգացման տեմպերի պայմաններում մենք պարտավոր ենք մեր ողջ ուշադրությունը կենտրոնացնել հայկական զինված ուժերի ռազմական ու տեխնիկական հագեցմա վրա։ Օր օրի կարևորվում է բարձր տեխնոլոգիաների հիման վրա հայկական արտադրության խելամիտ զենքի ստեղծման ու ընդհանրապես հայրենի ռազմաարդյունաբերության զարգացման հարցը։

Ճանապարհելով 2018թ հասկանում ենք, որ խաղաղության ամեն օրը և առավել ևս ամեն տարին տրվում է հայ զինվորի ու հայկական բանակի անձնազոհության ու արիության շնորհիվ։ Հետևաբար, մեր ամեն խաղաղ օրվա համար պետք է շնորհակալ լինենք դիրքերում օր ու գիշեր իր ծառայությունը իրականացնող հայկական բանակի զինվորին ու սպային։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ