Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

2020 թ.-ի Ստեփանակերտը պետք է բոլորովին ուրիշ լինի. Աշոտ Ղուլյան

am
2020-t-i-stepanakerte-petq-e-bolorovin-ouris-lini-asot-xoulyan

Ինչպես Ստեփանակերտի բոլոր բնակիչները, այնպես էլ ես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկել եմ շատ մեծ ակնկալիքներով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով` բոլոր թեկնածուների կողմից եղել է  բաց և թափանցիկ նախընտրական արշավ, որի ընթացքում ընտրողները հնարավորություն են ունեցել առանձնացնել իրենց համար նախընտրելի թեկնածուներին:

«Վստահ եմ, որ շատերի մոտ գերակայում է այն մտածողությունը, որ առաջիկա տարիներին մենք պետք է ունենանք շատ ավելի բարեկարգ քաղաք: Ստեփանակերտը միշտ էլ աչքի է ընկել իր մաքրությամբ և մայրաքաղաքային կոլորիտով, սակայն ժամանակները փոխվում են, և կարծում եմ` առաջիկա տարիներին լինելու են շատ ավելի մեծ պահանջներ: Այս ընտրություններին ընտրված համայնքի ղեկավարներից և ավագանու անդամներից ունենալու ենք մեծ սպասումներ:  Իհարկե, ամեն անգամ մենք ականատես ենք լինում նոր ծրագրերի իրականացման, սակայն դրանք բավարար չեն: 2020 թ.-ի Ստեփանակերտը պետք է բոլորովին ուրիշ լինի»,- նշել է Ա. Ղուլյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ