2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է

am
2020-tvakani-hounvari-1-ic-avtomeqenaneri-maqsazercoume-tankanalou-e

ԿԱՐԵՎՈՐ. ավտոմեքենա ներմուծողների համար

Հարգելի բարեկամներ,

Ինչպես գիտեք, 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկան փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան։

Այսինքն, փաստացի, երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։ Ուրեմն՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու և Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1.5-2.5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքներն այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։

Ըստ ԵԱՏՄ կանոնների՝ կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։

Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում։

Առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա։

Այս մասին ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ