Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

2023 թ. ընտրություններում Էրդողանի վերընտրվելն անհավանական է. Աքշեներ

am
2023-t-entroutyounneroum-erdoxani-verentrveln-anhavanakan-e-aqsener

Թուրքայի ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները (Meral Akşener) հայտարարել է, որ 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում անհնար է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվի:

Աքշեները անդրադարձել է նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) հետ՝ որպես մեկ դաշինք համագործակցության շարունակությանը և հայտնել, որ դա կախված է քաղաքական հետագա զարգացումներից:

Նրա փոխանցմամբ` չնայած դեռևս հայտնի չեն 2023 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների անունները, սակայն Էրդողանն ինքն էլ է տեսնում, որ մեծ դժվարությունների առաջ է կանգնելու և ընտրվելու շանս չի ունենալու: 

«Ինքը (խմբ.` Էրդողանը) նույնպես տեսնում է, որ քվեները չեն բավականեցնելու»,-ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ