Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում

am
3 tarva dadarits` heto patarag kmatowts`vi Aght`amar kghzow Sowrb Khach` ekeghets`owm_74767

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber կայքը:

 

Աղբյուրի փոխանցմամբ, Վանի նահանգապետը հայտնել է, որ կղզում պատարագ մատուցելու հարցով քննարկումներ են ունեցել հայկական համայնքի հետ, այժմ էլ բանակցություններ են վարում համապատասխան նախարարության հետ։

 

«Մեր նպատակը 3 տարվա դադարից հետո այս արարողությունն իրականացնելն է»,-ընդգծել է նահանգապետը։

 

Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքարանն առաջիկա օրերին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա այս տարի սեպտեմբերի 9-ին կայանալիք պատարագի վերաբերյալ և մասնակցության կոչով կդիմի ժողովրդին։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ