Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

4 անձ, ում «բարեկամության» հետևանք է Մերձավոր Արևելքում այսօր տեղի ունեցող մի շարք «առեղծվածային զարգացումների» բացատրությունը

am
4-anc--oum-barekamoutyan-heteanq-e-mercavor-areelqoum-aysor-texi-ounecox-mi-sarq-arexcvacayin-zargacoumneri-bacatroutyoune

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.«Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածության ֆոնին նախօրեին Օմանի ծոցում նավթակիրների դեմ իրականացված հարձակումների մեղադրանքների սլաքներն առանց բավարար հիմնավորվածության դարձյալ ուղղվում են դեպի Իրան, մինչդեռ տվյալ ժամանակահատվածում որևէ տրամաբանության տիրույթում չի կարող տեղավորվել Թեհրանի կողմից տարածաշրջանում գերլարված իրավիճակը հավելյալ սրելու միտումը, մանավանդ երբ հատկապես նման գործողություններին ի պատասխան քաղաքական, քարոզչական, հոգեբանական հարձակումների թիրախում ուղղակիորեն հենց Իրանն է, այլ ոչ նրա հովանավորյալ տարածաշրջանային որևէ կառույց:

Վերոնշյալ ենթադրության օգտին է խոսում նաև այն իրողությունը, երբ նոր սրացումը ժամանակային առումով համընկնում է Ճապոնիայի վարչապետի՝ Թեհրան այցի հետ, որի արդյունքներով կանխատեսվում էր ամերիկա-իրանական լարվածության թուլացման մեծ հնարավորություն, մինչդեռ այդ կանխատեսումներն առայժմ կարծես չեն արդարանում:

Իսկ ո՞ւմ է ձեռնտու Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունը, որն ավելի ու ավելի է խորանում գործողությունների հետևանքով:

Բնական է, որ տարածաշրջանային ֆորմալ դերակատարները հազիվ թե խաղան նման բացահայտ սադրիչ քայլերի տրամաբանությամբ, հետևաբար դարձյալ առավել առարկայական է դառնում ոչ ֆորմալ դերակատարների, գուցե առանձին «ֆիգուրների» ինքնագործունեության կամ նրանց համատեղ գործունեության, ասել է, թե՝ սադրանքների հնարավորությունը:

Մերձավոր Արևելքում ընթացող ստվերային գործընթացներից առավել առանցքայիններում լրջագույն ազդեցություն ունի 4 անձերի՝ ԱՄՆ նախագահի փեսա և գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի և Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահայանի բարեկամությունը, որի գաղափարական առանցքը Իրանի դեմ թշնամանքն է:

Նաև նշված դերակատարների ահռելի և բազմաշերտ հնարավորությունների ուղղակի և անուղղակի դրսևորման հետևանք է Մերձավոր Արևելքում այսօր տեղի ունեցող մի շարք «առեղծվածային զարգացումների» բացատրությունը»:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ