Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին տիեզերք ուղարկված Մեսրոպատառ այբուբենը հանգրվանել է Գրատպության թանգարանում

am
5

2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Համաշխարհային նշանակություն ունեցող Հայ գրատպության 500-ամյակը նշվեց մեծ շուքով՝
աշխարհի ամենահեղինակավոր հարթակներում:

Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առթիվ տիեզերք ուղարկվեց Մեսրոպատառ այբուբենը: Հայկական տառերը, որ նոր տեխնոլոգիայով ստացված մագաղաթանման թղթի վրա պատկերել էր վարպետ Արարատ Սարգսյանը, երկիր «վերադարձան» տիեզերքում երեք շաբաթ մնալուց հետո: «Տիեզերական ճանապարհորդություն» կատարած այբուբենը հանգրվանել եւ ցուցադրվում է Գրատպության թանգարանում:  

Բացահայտեք գրատպության պատմությանն առնչվող ամենահետաքրքիր մանրամասները՝ այցելելով Գրատպության թանգարան:

Լուսանկարը՝ Լեւոն Օսեպյանի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ