Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

50 մլն ԿԳՆ-ին՝ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար

am
50-mln-kgn-in-qo-arveste-dprocoum-cragri-hamar

Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարությանը հատկացվել են հետևյալ դրամական միջոցները.

  1. 50 մլն դրամ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:
  2. 11 մլն 604 հազար դրամ մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար: Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։
  3. 82 մլն 795 հազար դրամ մշակույթի նախարարության հետ համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դասծրագրերի իրականացման նպատակով, որից՝ 50 մլն «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար, 32 մլն 795 հազար «Դասական երաժշտությունը դպրոց «Դասծրագրի համար:
  4. 17 մլն դրամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով:
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ