Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

500.000–ական դրամ` Ռոբերտ Քոչարյանի ազատության համար. վճարել են Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը

am
500000akan-dram-robert-qocaryani-azatoutyan-hamar-vjarel-en-bako-sahakyann-ou-arkadi-xoukasyane

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում վերհաստատեցին իրենց  երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ:

Պարզվոեց, որ  նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրեցին դատարանին։

Դատարանը երկու նախագահներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորի։ 

Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջնորդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ