Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Լոս Անջելեսում 8 հայ մեղադրվում է մեքենայությամբ 1,5 մլն դոլար հափշտակելու մեջ

am en es
8-residents-of-los-angeles-san-fernando-valley-arrested-in-check-kiting-scheme-that-allegedly-defrauded-banks-out-of-nearly-15-million

Մայիսի 30-ին Լոս Անջելեսում  8 հայ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մեքենայություններ կատարելու մեջ: Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Գաղտնի ծառայության և Ազգային անվտանգության վարչության Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման բաժնից, հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները 331 հայկական անձնագիր են ձեռք բերել, անձնագրերի լուսանկարները փոխարինել են իրենց սեփական լուսանկարներով: Ինչպես պարզվել է, այդ անձնագրերը մեղադրյալներն օգտագործել են   դրանց իրական տերերի անունից բանկային հաշիվներ բացելու համար:

Արդյունքում Bank of America բանկից մոտ վերջիններս 1,5 մլն դոլարի գումար են յուրացրել՝ դրանք խաղատներում և այլ վայրերում կանխիկացնելով:

Ձերբակալվածների թվում են են՝

Արա Մալխասյան՝ 48 տարեկան,

Սմբատ Խեչումյան՝ 38 տարեկան,

Սվետա Խեչումյան՝ 45 տարեկան,

Հարություն Պետրոսյանց՝ 30 տարեկան,

Արթուր Հարությունյան՝ 34 տարեկան,

Խաչատուր Չոբանյան՝ 38 տարեկան,

Ջիվան Հախնազարյան՝ 49  տարեկան,

Արման Գրիգորյան՝ 37 տարեկան:

 

Նշվում է, որ վերոնշյալ անձանց մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ