Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

80 միլիոնանոց Թուրքիայում 40 հազար հայը ոչինչ չէր կարող անել. Լոքմագյոզյանը՝ հայկական անվամբ փողոցի անվանափոխության մասին (տեսանյութ)

80-milionanoc-tourqiayoum-40-hazar-haye-ocinc-cer-karox-anel-loqmagozyane-haykakan-anvamb-poxoci-anvanapoxoutyan-masin-tesanyout

Թուրքիայում փողոցների ու բնակավայրերի անվանափոխման խնդիրը ավելի քան 100 տարի արդեն գոյություն ունի: Հայկական, հունական, լազական, վրացական, քրդական և մյուս բոլոր անունները վաղուց արդեն փոխված են: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը՝ անդրադառնալով նաև Տատյան փողոցի անվանափոխության խնդրին:

«Հայ համայնքի ցանկությունով և Բաքըրքոյի այն ժամանակվա թաղապետարանի թույլտվությամբ մի փողոց կոչվեց Տատյան անունով: Տատյանները ճանաչված պոլսահայ գերդաստան են, արքունի վառոդապետեր են եղել: Օսմանյան կայսրությանում վառոդագործությունն իրենք են հիմնադրել, այդ գործարանը իրենց ընտանիքի ղեկավարմանն տակ էր գործում: Սակայն, ինչպես Օսմանյան կայսրությանը ծառայած մյուս անվանի հայերը կամ հայկական ընտանիքները, նրանք ևս պատշաճ վերաբերմունքի չեն աժանացել:

Ստամբուլի Բաքըրքոյ գյուղ-թաղամասում, որտեղ մեծ թվով հայեր են ապրում, փողոցներից մեկն անվանակոչվել էր Տատյանների անվամբ: Չենք կարող ասել, թե դա հայկական թաղ է, որովհետև նախկինի պես հայկական թաղեր՝ որպես այդպիսին, այլևս չկան: Եթե, ասենք, թաղի բնակչության 5-10 տոկոսը հայեր են, ապա դա հոծ թաղ է համարվում:

Այդ փողոցի վրա հայկական եկեղեցի կար, ու հայկական համայնքի կողմից ցանկություն եղավ, որ գոնե այդ ընտանիքի անունն ինչ-որ կերպ հավերժացվի: Այն ժամանակ ընդունվեց առաջարկը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ստամբուլի մեջ ոչ թե հայկական անվանումը վերափոխվեց թուրքական անվամբ, այլ հակառակը՝ նոր հայկական անուն տրվեց փողոցին: Սակայն հիմա թաղապետարանն ինչ-ինչ պատճառներով որոշել է վերափոխել այդ անունը որպես Մաբեթ փողոց: Մաբեթ նշանակում է տաճար: Այսինքն, իրենք շատ հեռու չեն գնում, իրենց տեսակետով՝ տաճար են կոչել, որովհետև այնտեղ եկեղեցի կա»,- ասաց նա:

Տիրան Լոքմագոզյանի խոսքով՝ հայկական համայնքը ոչ մի դերակատարում չէր կարող ունենալ այստեղ, քանի որ համայնքը շատ թույլ է. «80 միլիոնանոց Թուրքիայում 40 հազար հայը ոչ մի բան չի կարող անել, հատկապես այն Թուրքիայում, որտեղ ազգային պրոպագանդան և օտարատյացությունը, հատկապես՝ հայատյացությունը, շատ բարձր մակարդակի է հասել: Սա Էրդողանի քաղաքկանության հետ կապ չունի. սա պետական քաղաքականություն է, ոչ թե ինչ-որ կառավարության քաղաքականությունը: Թուրքիայի 100 տարվա կառավարությունների պատմության մեջ Էրդողանը ամենամեղմ քաղաքականություն վարողներից էր: Հատկապես դա նկատելի էր իր իշխանության առաջին տարիներին, հետո փոխվեց այդ քաղաքականությունը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ