Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

9 բանջարեղեն, որ պետք է լինի յուրաքանչյուր մարդու սննդակարգում

am
9-banjarexen--or-petq-e-lini-youraqancyour-mardou-snndakargoum

Մասնագետները բազմիցս նշել են, որ թարմ բանջարեղենի կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակի, ինչպես նաև արտաքին տեսքի վրա: Հայտնի է, որ բանջարեղենը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների ռիսկը, և սննդակարգում դրա պակասը կարող է սթրեսի պատճառ դառնալ և վատ տրամադրության հանգեցնել: Դրանից կարելի է խուսափել օրական առնվազն հինգ չափաբաժին բանջարեղեն օգտագործելու պարագայում: Բանջարեղենը պետք է ուտել հում, գոլորշու վրա եփած կամ էլ խորոված:

 

Ստորև ներկայացնում ենք առավել օգտակար բանջարեղենի ցանկը.

 

Գազար - լի է վիտամին A- ով, ինչն օգնում է տեսողության բարելավմանը: Կարելի է օգտագործել ինչպես աղցաններում, այնպես էլ թարմ քամած հյութի տեսքով:

Բրոկկոլի - մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ է պարունակում` վիտամին C, վիտամին A և վիտամին K: Բացի այդ, բրոկկոլին շատ քիչ կալորիականությամբ մթերք է:

Սունկը օգտակար է սրտի համար և նաև օգնում են կանխել հիվանդությունները:

Սպանախը խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել, քանի որ այն մեծ քանակությամբ վիտամին A է պարունակում է:

Ծնեբեկը ևս քիչ քանակությամբ կալորիաներ է պարունակում, բայց մեծ քանակությամբ մանրաթել և հանքանյութեր է պարունակում:

Ոսպը լի է բջջանյութ, իսկ ընդեղենի մեկ բաժինը կազմում է ֆոլաթթվի օրական ընդունման 50% -ը և երկաթի 45% -ը:

Կանաչ լոբին պարունակում է վիտամին A, վիտամին C, վիտամին K և բջջանյութի աղբյուր է:

Ծաղկակաղամբը շատ օգտակար է, քանի որ պարունակում է վիտամին C, կալիում և օմեգա-3:

Ճակնդեղը հակաբորբոքային բանջարեղեն է, որը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում արյան ճնշման վրա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ