Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

90 միլիոն եվրո. Գարեթ Բեյլը Նեյմարի դիմաց

am
90-milion-evro-garet-beyle-neymari-dimac

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի համար 90 միլիոն եվրո վճարել, իսկ  ուելսցի Գարեթ Բեյլի տրանսֆերային իրավունքները՝ հանձնել փարիզյան ակումբին։ Այս մասին գրում է իսպանական Mundo Deportivo հեղինակավոր պարբերականը:   

Այս գործարքը, մեր համոզմամբ, ձեռնտու է երկու կողմերին էլ։ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ հանրահայտ Զինեդին Զիդանը պարզ հասկացնել է տվել Բեյլին, որ վերջինս առհասարակ ոչ մի մրցաշարում չկա իր պլաններում և ցանկանում է, որպեսզի ֆուտբոլիստը  որքան հնարավոր է շուտ լքի արքայական ակումբը։

Ինչպես նախկինում նշել ենք, Բեյլի և Զիդանի հարաբերությունները լարված են դեռևս անցյալ մրցաշրջանից, իսկ հիմա Զիդանն անցել է կտրուկ գործողությունների՝ ստեղծված իրավիճակը մեղմելու և թիմում առկա լարվածության մթնոլորտը հարթելու համար։

 

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՊՍԺ-ի աստղ Նեյմարը, որ ցանկանում է լքել փարիզյան ակումբը։ Վերջինս այդպես էլ չհարմարվեց ֆրանսիական ոչ այնքան ուժեղ առաջնության հետ: Կարող ենք ասել, որ ֆուտբոլիստը փոշմանել է, որ Կատալոնիան փոխարինել է Փաիրզով։

Հարց է ծագում՝ ինչո՞ւ բրազիլացի ֆուտբոլիստը չի վերադառնում «Բարսելոնա», որտեղ նրան գրկաբաց սպասում են Լիոնել Մեսսին և ընկերները։ Գլխավոր պատճառն, ըստ էության,  ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն է։ «Բարսելոնա»-ում կարծում են, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կտրուկ նվազել է։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո վճարեց Նեյմարի տրանսֆերի համար։ Երկրորդ պատճառը ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ Խելաիֆիի և «Բարսելոնայի» ղեկավարության միջջև առկա որոշակի կոնֆլիկտ է, որն առաջացել  է Նեյմարի շուրջ զարգացումների արդյունքում:

Փարիզյան ակումբի նախագահը դժգոհել է, որ Նեյմարն առանց որևէ մեկի իմացության  բանակցություներ է վարել կամ փորձել է վարել «Բարսելոնայի» նախագահ Բարտումեոյի հետ։

 

Ստեղծված իրավիճակը վերլուծելով` կարելի է եզրակացնել հետևյալը՝  Նեյմարին վաճառելու դեպքում ՊՍԺ-ն նրան չի տա «Բարսելոնային», փոխարենը կհամաձայնի բրազիլացուն վաճառել որևէ այլ ակումբի, որը կբավարարի փարիզյան ակումբի պահանջները։ Ուստի, «Ռեալի» առաջարկը կարող է հետաքրքրել ՊՍԺ-ին, որն ուզում է ազատվել համառ խաղացողից:

Նեյմարի համար առաջնահերթությունը «Բարսելոնա» վերադառնալն է, բայց նա կարող է դիտարկել «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը ՊՍԺ-ից հեռանալու համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ