911-ն ամփոփում է անցած շաբաթը

am
911-n-ampopoum-e--ancac-sabate--

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը գրանցվել է 433 դեպք, որից 255-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 150 հրդեհի ահազանգ, 90 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 5 դեպք, որից 3-ում փրկարարներն օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 17 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ