Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

96-ամյա տղամարդը 42 րոպեում վազել է 5 կմ և գրանցել համաշխարհային ռեկորդ

am
96-amya-txamarde-42-ropeoum-vazel-e-5-km-e-grancel-hamasxarhayin-rekord

Վիրջինիայի նահանգից Ռոյ Էնգլերտը հաղթել է USATF Masters Outdoor-ի առաջնությունում: 96-ամյա աթլետը 42 րոպեում հաղթահարել է հինգ կիլոմետր, ինչը 8 րոպե ավելի արագ է նախորդ ռեկորդից:

«Շատ հաճելի, բայց առավել ուրախ պահը գալիս է այն պահին, երբ անցնում ես եզրագիծը: Ես ինձ ոգեշնչման աղբյուր չեմ համարում»,- ռեկորդակրի խոսքը մեջբերում է Runners World-ը։

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Էնգլերտը ռեկորդակիր է 800, 1500 և 3000 մետր վազուղիներում 95-ից մինչև 99 տարիքային խմբերի մեջ: 

Ծերունին օրական վազում է 3-4 կմ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ