Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Ա. Հարությունյանի անվան քառյակի ելույթը Յենայում և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Համբուրգում

am ru
A. Harowt`yownyani anvan k`arhyaki elowyt`e Yenayowm ew Hayastani petakan simfonik nvagakhmbi hamerge, Hambowrgowm_50194

2018 թվականի մարտի 21-25-ը, Գերմանիայում կանցկացվի Վայմարի «Արևելյան դիվան» հասարակական կազմակերպության 10-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը, որին հրավիրված են մշակույթի բնագավառի գործիչներ՝ Հայաստանից, Իրանից, Ուզբեկստանից, Մարոկկոյից, Սիրիայից։


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` փառատոնին կմասնակցի Ա. Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներից կազմված Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է 2015 թվականին: 2017 թվականին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը քառյակն արժանացել է «Լավագույն դասական երաժշտախումբ» մրցանակի:
Վայմարի «Արևելյան դիվան» հասարակական կազմակերպության 10-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնին քառյակը ելույթ կունենա ս. թ. մարտի 23-ին` Յենայի քաղաքապետարանի սրահում: Խումբը հանդես կգա երկու բաժնից կազմված ծրագրով. առաջին բաժնում՝ Յոհան Սեբաստիան Բախ «Հիսուս, իմ երջանկություն», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ «Կախարդական սրինգը» օպերայից հատվածներ, Ջորջ Բիզե «Կարմեն» երեք հատված օպերայից, Ալեքսանդր Հարությունյան « Էլեգիա», Ալեքսանդր Հարությունյան  «Կոնցերտային վալս», Պյոտր Չայկովսկի Հինգ պիես «Շչելկունչիկ» բալետից: Երկրորդ բաժին՝  Սերգեյ Ռախմանինով «Վոկալիզ», Ալեքսանդր Հարությունյան «Քարավան», Ալեքսանդր Հարությունյան «Սասունցիների պարը», Սերգեյ Պրոկոֆև՝ Հինգ հատված «Ռոմեո և Ջուլիետ» բալետից, Արամ Խաչատրյան՝ Երեք հատված «Գայանե» բալետից, Լեոնարդ Բերնսթայն «Կանդիդ» նախերգանք:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 28-ին, Համբուրգի Էլբֆիլհարմոնիա համերգասրահում, կկայանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը նվիրվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին:

 

Երկու բաժնից կազմված համերգում սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի No 2 սիմֆոնիան` «Զանգով սիմֆոնիա» և Էդուարդ Հայրապետյանի նվագախմբի և թավջութակի համար գրված No 4 կոնցերտը /մենակատար` Նարեկ Հախնազարյան/:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ