ԱԱԾ պատվիրակությունը Մոսկվայում է՝ Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ

am
AATs patvirakowt`yowne Moskvayowm e, Georgi Kowtoyani glkhavorowt`yamb_6706

Մոսկվայում, այսօր՝ ապրիլի 4-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992 թվականին Ալմա Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին:

ԱԱԾ-ից  հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գ. Կուտոյանը: XIV նիստին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային անվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը և ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ