Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱԱԾ տնօրեն՝ ամենախոշոր բացահայտումները դեռ չենք արել

am
AATs tnoren, amenakhoshor bats`ahaytowmnere derh ch`enk` arel_87771

Ազգային անվտանգության ծառայությունը վերջին 100 օրում գրանցել է մեծ ձեռքբերումներ: Այս ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել։

Վանեցյանը, միաժամանակ, հրաժարվեց անդրադառնալ ԱԱԾ-ի նախկին գործունեությանը և նշեց, որ կարող է խոսել միայն 2018-ի մայիսի 10-ից սկսած գործունեության մասին. «ԱԱԾ–ի մասին խոսելու եմ 2018 թվականի մայիսի 10-ից սկսած՝ այն օրվանից, երբ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն։ Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական հայտարարություններ չեմ անում»։

Վանեցյանի կարծիքով՝ 100 օրում արձանագրված արդյունքներին հնարավոր է եղել հասնել ստեղծված նոր իրավիճակի, վարչապետի ու կառավարության մոտեցումների շնորհիվ: «Ես դա պայմանավում եմ նոր ստեղծված իրավիճակով,  վարչապետի ու կառավարության մոտեցումներով, որոնք շատ են տարբերվում նախկին իշխանությունների մոտեցումներից»,– եզրափակեց նա։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ