Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱԱԾ-ն ԱԻՆ-ում ուսումնասիրություններ է կատարել. երկու դեպք բացահայտել է. «Ժողովուրդ»

am
AATs-n AIN-owm owsowmnasirowt`yownner e katarel. erkow depk` bats`ahaytel  e.  <<Zhoghovowrd>>_75523

ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է կատարել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, արդեն կա երկու դեպք, որոնք գտնվում են այդ կառույցի ուշադրության կենտրոնում:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ անդրադառնալով նախարարության չարաշահումներին:

Իսկ թե կոնկրետ որ ոլորտների հետ էր կապված, կամ արդյոք նախկին նախարարի գործունեության հետ է կապված, նախարարը չմանրամասնեց` նշելով, թե այլ հարցեր տվեք: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` բացահայտումները կապված են նախկին նախարարի գործունեության հետ, մասնավորապես այն, որ նախարարությունում հրդեհը մարող փրփուրներ չեն եղել, և որ դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին, ինչպես նաև նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստները անվճար տրամադրելու փոխարեն վաճառել են նրանց:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ