Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱԳ նախարարը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին

am
AG nakharare Nyow York`owm kmasnakts`i MAK Glkhavor asambleayi 73-rd nstashrjanin_101401

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։

ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ուղևորվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ