Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱՀ պատգամավոր. Արցախցիները միշտ էլ պատրաստ են պատերազմի

am en
AH patgamavor. Arts`akhts`inere misht el patrast en paterazmi_30091

Արցախի հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արզիկ Մխիթարյանը վստահ է, որ Ադրբեջանը խախտում է արցախյան հակամարտության կարգավորման համար կողմերի միջև ընդունված որոշումները, վարում է ապակառուցողական քաղաքականություն: «Արցախում չեն զարմանում, երբ Ալիևը նստում է Սերժ Սարգսյանի դիմաց, նայում է նրա աչքերին, պայմանավորվածություններ են  ձեռքբերում, բայց մի քանի օր անց սահմանին կրկնվում է նույնը, սա աննորմալ երևույթ է», - ասյօր լրագրողներին ասել է արցախցի պատգամավորը:

 

«Արցախցիների համար նորություն չէ, որ Ադրբեջանը խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները: 25 տարի է մենք վկա ենք այս իրողությանը: Ադրբեջանը չունի քաղաքական այն կամքը, որ եթե նստել են բանակցությունների սեղանին, երկու նախագահներով որոշումներ են կայացրել, պահպանեն այդ որոշումը: Դա անընդունելի քաղաքական դիրքորոշում է, մենք դատապարտում ենք այն: Անկասկած ընդունելի չէ, որ Արցախի քաղաքական խնդրի լուծումն իրականացվում է առանց Արցախի մասնակցության: Մեզ համար թիվ խնդիրն այն է, որ արցախյան խնդրի լուծման ձևաչափում վերականգնվեն Արցախի իրավունքները, մենք ևս կարողանանք մասնակցել մեր ճակատագրի լուծմանը: Սա է մեր ցանկությունը: Մենք չենք կասկածում, որ հայկական պատվիրակությունները խորհրդարանական դիվանագիտական մակարդակում իրոք պաշտպանում են Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցը, սակայն, լուծել մի խնդիր մի ժողովրդի համար, որտեղ ինքը չի մասնակցում, նորմալ երևույթ չէ»:

 

Արզիկ Մխիթարյանը պնդում է, որ արցախցիները միշտ էլ պատրաստ են պատերազմի:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ