Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱՄՆ Կոնգրեսը Իրանի դեմ պատժամիջոցներ կկիրառի բողոքի ցույցերը ճնշելու պատճառով

am ru
AMN Kongrese Irani dem patzhamijots`ner kkirarhi boghok`i ts`owyts`ere chnshelow patcharhov_38085

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քննարկել օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել իրանցի պաշտոնյաների դեմ, որոնք «ներգրավված են իրենց երկրում բողոքի ակցիաները ճնշելու մեջ»: Այս մասին հայտարարել է Ներքին անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ ՄաքՔոլըՓոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 «Ես շուտով օրինագիծ կներկայացնեմ, որով  պատժամիջոցներ կիրառվեն Իրանի պաշտոնյաների եւ այլ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար», - հայտարարել է ՄաքՔոլը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Սպիտակ տունը Իրանում տեղի ունեցած անկարգությունները համարում է «ժողովրդական ապստամբություն»: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեթեր Նաուերտի խոսքերով, ԱՄՆ-ն «ուշադիր հետեւում է խաղաղ ցուցարարների՝ բողոքի ցույցերի ժամանակ  իրավունքների հնարավոր խախտումներին»:

 

Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում է նաեւ Թեհրանը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով, բողոքի ակցիաները տեղի են ունենում երկրում ներքին խնդիրների, ինչպես նաեւ այլ երկրների կողմից խրախուսման հետեւանքով: ԶԼՄ-ների տվյալներով, առնվազն 20 մարդ դարձել է զանգվածային անկարգությունների զոհ: Վերջին երեք օրերին Թեհրանում բողոքի ցույցերի արդյունքում ձերբակալվել է շուրջ 450 մարդ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ