Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

es am
AMN kongresakane koch` e anowm chanach`el Hayots` ts`eghaspanowt`yowne_97623

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Թեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն (Թեոդոր Լլոյդ Փո) իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել ԱՄՆ կառավարությանը ճանաչել այն:

«Ավելի քան մեկ դար առաջ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Եվրոպայում բռնկված մեծ պատերազմի վրա, տեղի է ունեցել պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Օսմանյան կայսրությունը և դրա հետնորդը՝ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը, միշտ հերքել են այն վայրագությունները, որոնք իրականացրել են հայ ժողովրդի հանդեպ: Չափազանց երկար ժամանակ է, ինչ մեր սեփական կառավարությունը զուգակցել է Թուրքիային: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականությունը փակի մեր աչքերը օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի համատարած սպանության վրա:

Մենք պետք է պաշտոնապես ճանաչենք այս սարսափելի հանցագործությունը, որպեսզի թույլ չտանք, որ նման դեպքեր նորից կրկնվեն: Սա նաև նշանակում է թուրքերի վրա ճնշում գործադրել, որպեսզի ճանաչեն իրենց անցյալ մեղքերը: Թուրքիան իր բռնապետ առաջնորդի ղեկավարությամբ ապացուցել է, որ սեփական ժողովրդին է բռնաճնշում: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նա թուրքերի հետ միևնույն դաժանությամբ է վարվում, ինչպես ավելի քան մեկ դար առաջ թուրքերը՝ հայերի հետ: Այսպիսի վարքագիծն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամի և ԱՄՆ-ի ենթադրյալ դաշնակցի կողմից: Սակայն դա է իրականությունը»,- իր ելույթում ասել է Թեդ Փոն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ