Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա. Իրանում նշել են բողոքի ցույցերի կազմակերպիչներին

am ru
AMN, Israyel, Saowdyan Arabia. Iranowm nshel en boghok`i ts`owyts`eri kazmakerpich`nerin_38163

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ պայմանավորվածություն է եղել   երկրում տեղի ունեցող անկարգությունները հրահրելու հարցում:

Ըստ Մոնտազերիի՝ նախագծի գլխավոր հեղինակը եւ Իրանում անկարգություններ հրահրելու խմբի հիմնադիրը   Մայքլ Դ՛Անդրեան է, ով նախկինում ղեկավարել է ԿՀՎ-ի ահաբեկչության դեմ պայքարի բաժինը:

«Իրանում անկարգությունների առաջացման համար ստեղծվբել է հատուկ խումբմ , որը ներառում է Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգները, Իսրայելը: Խումբը  գլխավորել են  Մայքլ Դ՛Անդրեան եւ ոստիկաններից մեկը, ով  կապված է Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադը» ծառայության հետ», - հայտարարել է Իրանի գլխավոր դատախազը:

 

Վերջինս նաեւ հավելել է, որ ծրագիրը կոչվում է «Հաջորդական կոնվերգենցիայի դոկտրին», եւ դրա զարգացման համար տվյալները հավաքվել են մի քանի տարի: Ըստ նրա՝ ծրագրի զարգացման գործում ներգրավված է եղել նաեւ   Իրանի արմատական ​​ձախակողմյան խմբավորումը` «Իրանի ժողովրդական մոջահեդներ»-ը՝  միապետական ​​ռեժիմի հետեւորդները, ազգայնականները, եւ կոմունիզմի հետ կապված մի քանի խմբավորում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ