Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱՄՆ-ը ավելի քան 1,5 տրլն դոլար է ծախսել Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում պատերազմելու վրա. ՏԱՍՍ

am
AMN-e aveli k`an 1,5 trln dolar e tsakhsel Afghanstanowm, Irak`owm ew Siriayowm paterazmelow vra. TASS_96651

Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ամերիկացի հարկատուների վրա ընդհանուր առմամբ նստել են ավելի քան 1,5 տրլն դոլար: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի հաշվարկները:

 

«2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ընկած ժամանակաշրջանում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պատերազմների հետ կապված ծախսերը ծածկելու համար հատկացրել է 1,501 տրլն դոլար»,- ասված է զեկույցում, որից մեջբերում է արել հեռուստաալիքը: Հաշվետվության մեջ տեղեկատվությունը ներկայացված է ընթացիկ տարվա մարտի վերջի դրությամբ: Առավել շատ միջոցներ են ծախսվել Իրաքում իրականացված ռազմական գործողությունների վրա՝ մոտավորապես 731 մլրդ դոլար կամ ընդհանուր գումարի 49 տոկոսը:

Աֆղանստանում ծախսվել է 584,3 մլրդ դոլար: Ամենաքիչ միջոցները հատկացվել են Սիրիայում իրականացվող ռազմարշավին՝ մոտավորապես 23,5 մլրդ դոլար: Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներով ընդհանուր առմամբ անցել են ավելի քան 2 մլն ամերիկացի զինվորներ ու սպաներ: Այդ ռազմարշավներում, ինչպես նաեւ ԻՊ-ի դեմ պայքարում Պենտագոնի ընդհանուր անդառնալի կորուստները կազմել են շուրջ 6,8 հազար մարդ, եւս 52,3 հազար զինծառայողներ վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ