Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱՄՆ-ը չի կարող խախտել միջուկային համաձայնագիրը. Ռուհանի

am
AMN-e ch`i karogh khakhtel  mijowkayin hamadzaynagire. Rhowhani  _36354

Իրանի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի գործողությունները   չեն կարող խախտել «վեցնյակի» եւ Թեհրանի միջեւ կնքված միջուկային համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, երեքշաբթի հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին:

 «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող չեղյալ հայտարարել Իրանի եւ «վեցնյակի» ուժերի միջեւ կնքված գործարքը», - ասել է նա: «Նրանք, ովքեր հույս ունեն, սխալվում են»:

 

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամներ (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Գերմանիան համաձայնեցին Թեհրանի միջուկային զարգացման ճգնաժամը լուծելու համար Իրանի հետ համատեղ գործողությունների համապարփակ պլան մշակել: Այս համաձայնագիրը նախատեսում է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից ավելի վաղ կիրառված պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը խոստացել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն միջազգային վերահսկողության ներքո առնել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ