Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱՄՆ-ը կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից. The Globe and Mail

am
AMN-e karogh e dowrs gal NATO-i kazmits`. The Globe and Mail_77047

Այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահի վարչակազմը հրաժարվում է մասնակցել միջազգային գործարքներին կամ սպառնում է դրանով, ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալն այլևս ֆանտաստիկ չի թվում:

Այնուամենայնիվ, Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալն ԱՄՆ-ի համար դժվար իրագործելի  կլինի, օրինակ՝ կանոնների համաձայն, ՆԱՏՕ-ից դուրս գալ ցանկացող ցանկացած երկիր պետք է տեղեկացնի Միացյալ Նահանգներին, իսկ Վաշինգտոնը պետք է այն փոխանցի դաշինքի մյուս երկրներին: Մինչ դաշինքի կազմից դուրս գալը պետք է անցնի մեկ տարի:

Պարզ չէ, թե ինչպես է ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից դուրս գալու ցանկության դեպքում իրեն տեղյակ պահելու: Ամերիկյան օրենսդրության համաձայն` նախագահը պետք է ստանա Սենատի մեծամասնության հավանությունը նոր պայմանագիր կնքելու համար, բայց դա դեռևս դուրս գալու հնարավորություն չի նշանակում:

Նշվում է, որ վերջին տասնամյակում ԱՄՆ երկու նախագահներ կարողացել են դուրս գալ պայմանագրերից առանց Սենատի աջակցության: 1979 թվականին Ջիմի Քարտերը խզել էր Թայվանի հետ Միացյալ Նահանգների փոխադարձ պաշտպանության մասին պակտը Պեկինի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու շրջանակում: 2002 թվականին Ջորջ Բուշը միակողմանիորեն դուրս էր եկել Ռուսաստանի և նախկին խորհրդային այլ հանրապետությունների հետ ՄԱԿ-ի պայմանագրից:

Բայց նույնիսկ, եթե Դոնալդ Թրամփը որոշի դուրս գալ ՆԱՏՕ-ից, ապա երկրում «քաղաքական փոթորիկ» կսկսվի, քանի որ ՆԱՏՕ-ն  ԱՄՆ-ի երկու կուսակցությունների կողմից մեծ աջակցություն է վայելում Միացյալ Նահանգներում:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ