Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱՄՆ-ը կմասնակցի Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նիստին

am ru
AMN-e kmasnakts`i Siriayi azgayin erkkhosowt`yan kongresi nistin_40571

ԱՄՆ-ը Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նիստերին մասնակցելու հրավեր է ստացել: Կոնգրեսի նիստը  տեղի կունենա Սոչիում:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակ Մարիա Օլսոնին:

«Վաշինգտոնը հրավեր է ստացել: Ներկա պահին մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չունենք », - ասել է Օլսոնը:

 

Ավելի վաղ «Известия» լրատվական  կայքը, հղում անելով սիրիական քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիմին, տեղեկացրել էր, որ հնարավոր է՝ քրդերը հրաժարվեն Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցությունից` կապված Աֆրինում ստեղծված իրավիճակի հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ