Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

ԱՄՆ-ը մտադիր է լքել ՅՈՒՆԵՍԿՕ-ն. Reuters

am en ru
AMN-e mtadir e lk`el YOWNESKO-n. Reuters _25792


 
ԱՄՆ իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին հայտարարել ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմից դուրս գալու մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին:

«Սա դեռ պաշտոնական տվյալ չէ, բայց ճիշտ է», - ասել է գործակալության աղբյուրը:

Foreign Polic-ը հաղորդում է, որ   ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու որոշումը   կայացվել է՝ նպատակ ունենալով  գումար խնայել եւ ըստ ամերիկյան իշխանությունների՝ ընդդեմ հակաիսրայելական կողմնակալության, որը կա  կազմակերպության մեջ:

 

Հիշեցնենք, որ 2011 թ.-ին Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմանը այն բանից հետո, երբ Պաղեստինը դարձել է նրա լիիրավ անդամ:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ