Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

ԱՄՆ-ը սպառնում է աշխարհին տիեզերական զորքերի ստեղծմամբ

am ru
AMN-e sparhnowm e ashkharhin tiezerakan zork`eri steghtsmamb_48674

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը կարող է ունենալ նոր տեսակի զորքեր: Դրանք կլինեն տիեզերական զորքեր:

«Տիեզերքի հետ կապված իմ նոր ազգային ռազմավարությունը ենթադրում է, որ տիեզերքում հնարավոր է իրականացվել ռազմական գործողություններ այնպես, ինչպես գետնի վրա, օդում եւ ջրում», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ըստ նրա՝ սկզբում նա այդ գաղափարը լուրջ չի ընդունել, բայց հասկացել է, որ գաղափարը պարզապես գերազանց է:

«Գուցե մեզ անհրաժեշտ լինի, որպեսզի դա անենք: Դրա իրականացումը հնարավոր է», - նշել է Թրամփը:

Փետրվար ամսին ԱՄՆ օդուժերի աշխատակազմի ղեկավար Դեւիթ Հոլդֆեյնը հայտարարել էր, որ տիեզերքում ռազմական գործողությունների անցկացումը մի քանի տարվա հարց է:

Նա հավելել էր, որ ԱՄՆ-ի ռազմական ներուժը բարձրացնելու համար անհրաժեշտ է ներգրավել հետախուզական եւ հաղորդակցման կարողությունները ինչպես օդում, ցամաքում, ծովում, կիբեր տիրույթում, այնպես էլ  տիեզերքում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ