Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱՄՆ-ը թույլատրել է մի քանի երկրների մասնակցությունը Սիրիայի դեմ գործողություններին

am ru
AMN-e t`owylatrel e mi k`ani erkrneri masnakts`owt`yowne Siriayi dem gortsoghowt`yownnerin_54203

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակը Սառա Սանդերսը չի բացառել, որ մի քանի երկրներ Սիրիայի դեմ գործողություններ կձեռնարկեն:

 

Սանդերսի խոսքերի համաձայն՝ Սպիտակ տունը, մասնավորապես, բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

 

«Նախագահը հստակորեն նշել է, որ բոլոր տարբերակները քննարկելու համար կաշխատենք դաշնակիցների և ազգային անվտանգության թիմի հետ», - ասել է Սանդերսը:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան ապրիլի 7-ին Դումայում Դամասկոսի ենթադրյալ քիմիական զենք կիրառելուն: Սակայն ռուսական զորքերը Դումայում քիմիական զենքի օգտագործման հետքեր չեն հայտնաբերել: Սիրիայի իշխանությունները նույնպես հերքում են քիմիական հարձակման վարկածը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ