Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

ԱՄՆ-ը ցանկանում է ոչնչացնել միջուկային գործարքը. Զարիֆ

am ru
AMN-e ts`ankanowm e och`nch`ats`nel mijowkayin gortsark`e. Zarif_70266

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է այնպես անել, որ Թեհրանը դուրս գա միջուկային համաձայնագրից, հաղորդում է ISNA գործակալությունը:

«Ամերիկացիները հակված են ոչնչացնել միջուկային համաձայնագիրը և ստիպել Իրանին դւորս գալ գործարքից. ԱՄՆ-ի բոլոր ջանքերը դրան են ուղղված», - ասել է Զարիֆը:

Նրա խոսքերով, այդ նպատակները իրականացնելու համար ԱՄՆ-ն դիմում է  հոգեբանական ճնշման, քարոզչության և այլ գործողությունների, որոնք վնաս են հասցնում Իրանին:

«ԱՄՆ-ի համար դա ռազմավարական նպատակ է, և մենք դա դիտակցում ենք: Սակայն չենք լքի գործարքը ինչ հանգամանքներ էլ առաջանան: Սա պարզապես նշանակում է, որ մենք գիտենք մեր մրցակցի նպատակը», - ասել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը է դուրս գալու Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը ստորագրվել էր  2015 թ-ին «վեցնյակի» միջազգային միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ