Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները ազդանշան են Սիրիային, Ռուսաստանին և Իրանին. Ստոլտենբերգ

am
AMN-i ew nra dashnakits`neri gortsoghowt`yownnere azdanshan en Siriayin, Rhowsastanin ew Iranin. Stoltenberg_55211

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիայի տարածքում հասցված հարվածները երկրի նախագահ  Բաշար ալ-Ասադին, Ռուսաստանին և Իրանին հստակորեն ուղղված   ազդանշան էին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անկարա կատարած այցի ժամանակ:

«Այս գործողությունը նպատակ էր հետապնդում նվազեցնել Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման կարողությունը, որի հետաքննությունը  ՄԱԿ-ում կանխվել է ռուսական կողմի պատճառով: Սա հստակ ազդանշան է Ասադի ռեժիմին, Ռուսաստանին և Իրանին», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում  NTV հեռուստաալիքը:

Միևնույն ժամանակ նա վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ն չի հակադրվում Մոսկվայի հետ քաղաքական երկխոսությանը:

«Մենք հաճույքով ընդունեցինք այն օժանդակությունը, որը այս գործողությունը տրամադրվել է Թուրքիայի կողմից», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ շաբաթ առավոտյան Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական կառույցներին, ի պատասխան ենթադրյալ քիմիական զենքի կիրառման:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ