Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԱՄՆ-ն արդյունավետ է համարում Սիրիայի հարցով բանակցությունները

am ru
AMN-n ardyownavet e hamarowm Siriayi harts`ov banakts`owt`yownnere _41789

ԱՄՆ-ն բավական արդյունավետ է համարում Սիրիայում տիրող իրավիճակը կարգավորելու վերաբերյալ միջազգային հանդիպումները: Այդ մասին հայտարարել է Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Քրոլը Աստանայում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ:

«Մենք կարծում ենք, որ այժմ Սիրիայում ավելի քիչ արյունահեղություն կա, չնայած Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում որոշ խնդիրներ կան: Մենք կարծում ենք, որ Սիրիայի հարցով Աստանայում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են եղել Սիրիայում արյունահեղությունը նվազեցնելու տեսանկյունից, եւ մենք շատ բարձր ենք գնահատում բանակցությունների մասնակիցների աշխատանքը », - ասել է Քրոլը:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով բանակցությունների առաջին փուլն Աստանայում տեղի է ունեցել անցյալ տարվա հունվարի 23-24-ը: Դրա շրջանակներում մի շարք կարեւոր արդյունքներ  գրանցվեցին:

2017 թվականի դեկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում արդեն տեղի ունեցավ Սիրիայի վերաբերյալ ութերորդ միջազգային հանդիպումը, որի ընթացքում  Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պայմանավորվեցին հունվարի 29-30-ին     Սոչիում անցկացնել Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նիստը:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ