Ազգ, որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբեք:

Պարույր Սևակը հայ ազգի մասին

ԱՄՆ-ն և Ուկրաինան մերժել են Դոնբասում հանրաքվեի գաղափարը. ՌԻԱ Նովոստի

am
AMN-n ew Owkrainan merzhel en Donbasowm hanrak`vei gaghap`are. RhIA Novosti_80071

 

ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում Դոնբասում ինքնահռչակ հանրապետությունների կարգավիճակի մասին հանրաքվեի աջակցության հնարավորությունը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդի ներկայացուցիչ Գարետ Մարկիսին:

«Մինսկի համաձայնագրերը Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթաց են, և այդ համաձայնագրերը հանրաքվեի տարբերակներ չեն նախատեսում: Բացի դրանից Ուկրաինայի մի հատվածում, որը կառավարության վերահսկողության տակ չէ, կազմակերպվելիք այսպես կոչված հանրաքվեն լեգիտիմ չէր լինի»,- պարզաբանել է նա:

Դոնբասում հանրաքվե անցկացնելու գաղափարը մերժել են նաև Կիևում: Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշենկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող տարածքներում ոչ մի հանրաքվե չի լինելու:

Երկրի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ հանրաքվեն կնշանակեր «Ուկրաինայի կազմաքանդման փորձ»:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանրաքվե անցկացնել Դոնբասում՝ ճգնաժամի կարգավորման համար:

Գործակալության աղբյուրները, որոնք ներկա են եղել Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը, հայտնել են, որ խոսքը միջազգային կազմակերպությունների հովանու ներքո հանրաքվեի մասին է, որի ժամանակ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները կորոշեն իրենց տարածքների կարգավիճակը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ