Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

ԱՄՆ-ն որոշել է պատժամիջոցներ չկիրառել ԿԺԴՀ-ի նկատմամբ

am ru
AMN-n oroshel e  patzhamijots`ner ch`kirarhel KZhDH-i nkatmamb_63284

Սպիտակ տունը որոշում է ընդունել հետաձգել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական  հանդիպման վերաբերյալ ընթացող բանակցությունների շրջանում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal- ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Սպիտակ տունը պատրաստ էր նոր պատժամիջոցների մասին հայտարարել երեքշաբթի օրը, բայց երկուշաբթի օրը անորոշ ժամկետով հրաժարվել է նման միջոցառումներից: Այս մասին  ասել է թերթի զրուցակիցներից մեկը:

The Wall Street Journal- ի տվյալներով, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատրաստել է պատժամիջոցների փաթեթ, որն ուղղված է մոտ 30 անձանց դեմ: Ցուցակում ընդգրկված են մասնավորապես ռուսական և չինական կազմակերպությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ