Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

ԱՄՆ-ում քննարկվել է Սիրիայում ռուսական օբյեկտներին հարված հասցնելու հնարավորությունը. WSJ

am
AMN-owm k`nnarkvel e Siriayowm rhowsakan obyektnerin harvats hasts`nelow hnaravorowt`yowne. WSJ_55175

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելու մի քանի տարբերակ է դիտարկել, որոնցից մեկը ենթադրում էր հարված ռուսական եւ իրանական օբյեկտների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal- ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:

Ինչպես նշվում է, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը ամերիկյան առաջնորդին գործողությունների երեք հնարավոր տարբերակ  է առաջարկել: Ամենից պահպանողական տարբերակի համաձայն՝ նախատեսում էր նվազագույն թվով թիրախների ոչնչացում, որոնք  կապված էին Սիրիայի ենթադրյալ քիմիական զենքի զարգացման հետ: Երկրորդ սցենարի համաձայն՝ նման օբյեկտների քանակը պետք է ավելացվեր, բացի այդ, հարվածներ պետք է հասցվեին նաեւ սիրիական բանակի հրամանատարական շտաբների ուղղությամբ: Գործողության առավել արմատական ​​տարբերակը ենթադրում էր հարձակում  ռուսական ռազմաօդային պաշտպանության վրա, որը ենթադրում էր խաթարել սիրիական վարչակարգի ռազմական ներուժը:

 Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Թրամփն առաջարկել է  խորհրդականներին քննարկել երկրի տարածքում իրանական եւ ռուսական օբյեկտների ուղղղությամբ հարված հասցնելու հնարավորությունը, եթե դա պետք լինի  Սիրիայի ռազմական տեխնիկայի ոչնչացման համար: Մետտիսը դեմ է եղել այդ սցենարին` զգուշացնելով պատասխան գործողությունների վտանգների մասին: Արդյունքում  ԱՄՆ նախագահը կանգ է առել հիբրիդային տարբերակի վրա, որը ներառում էր Սիրիայի քիմիական օբյեկտների ուղղությամբ ավելի քան 100 հրթիռների բաց թողում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ