ԱՄՆ-ում կքննարկվեն նոր հակառուսական պատժամիջոցները

am
AMN-owm kk`nnarkven nor hakarhowsakan patzhamijots`nere_53791

Մոտ ապագայում ԱՄՆ իշխանությունները կքննարկեն նոր հակառուսական պատժամիջոցների ծրագիրը: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մոտակա աղբյուրին:

«Արդեն այս շաբաթ Սպիտակ տունը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներy», - ասել է աղբյուրը:

Նա նաև hավելել է, որ նոր պատժամիջոցները կներկայացնի ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, ով հայտնի է իր արմատական ​​հայացքներով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել 24 ռուս գործարարի և պաշտոնյայի, նաև 15 ընկերության:

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը, En + -ի  սեփականատեր Օլեգ Դերիպասկան, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը և «Ռենովայի» սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ