Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ԱՄՆ-ում կշնորհվի Պուլիտցերյան մրցանակը

am
AMN-owm kshnorhvi Powlitts`eryan mrts`anake_55179

Այսօր՝ ապրիլի 16-ին, Նյու Յորքում  կհայտարարվեն 2018 թ.-ի Պուլիտցերյան  մրցանակի հաղթողների անունները: Մրցանակը շնորհվում է  լրագրության և գրականության մեջ ձեռքբերումներ գրանցած մարդկանց:

Մրցանակի հավակնորդների անունները, ըստ մրցանակաբաշխության կանոնների, չեն հրապարակվում մինչև արդյունքների հրապարակումը: Հաղթողը որոշվում է մրցույթի տնօրենների խորհրդի քվեարկության արդյունքում: Խորհրդի ներառում է 17 անձ` լրագրողներ, գրողներ, համալսարանական դասախոսներ:

Մրցանակը հիմնադրվել է ամերիկացի լրագրող Ջոզեֆ Պուլիտցերի ֆինանսական միջոցներով: Առաջին մրցանակը տրվել է 1917-ին և հանձնվում է մինչ օրս: Գրականության ոլորտում մրցանակի հավակնորդներ կարող են լինել  միայն ԱՄՆ քաղաքացիները: Լրագրության ոլորտում քաղաքացիությունը նշանակություն չունի, բայց հոդվածը պետք է հրապարակված լինի ամերիկյան պարբերականներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ 2016թ.-ին «Պոեզիա» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի է արժանացել նաև ամերիկահայ հայտնի գրող և բանաստեղծ Փիթեր Բալաքյանըէ «Ozone Journal» բանաստեղծությունների ժողովածունի համար:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ