Ադրբեջանական լոբբիի «հերոսների» դիմաց ցմահ փակ է ԵԽԽՎ-ն. Նաիրա Կարապետյան

am
Adrbejanakan lobbii <<herosneri>> dimats` ts`mah p`ak e EKhKhV-n. Naira Karapetyan_72231

  Վերջապես այս օրը եկավ, երբ մի շարք պատգամավորների (արդեն նախկին)՝ ադրբեջանական լոբբիի «հերոսների» դիմաց ցմահ փակ է Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն. ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ  Նաիրա Կարապետյանը։

  Կարապետյանը տեղեկացնում է, որ ԵԽԽՎ զեկույցում նշվում է, որ պատգամավորներին կաշառելու գործընթացները կազմակերպել են ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը և Էլխան Սուլեյմանովը: Նրանք նույնպես ցմահ զրկվել են ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից։

«Ագուստին Կոնդե, Ալան Դեստեքս, Կարին Շտրենց, Գորան Լինդբլադ, Տադեուշ Իվինսկի և այլն. կարդում եմ անունները և ժպտում՝ սա մեր պատվիրակության (տարբեր տարիների) աշխատանքային այսպես կոչված «սև ցուցակի» պատվավոր անդամներն են, մարդիկ, ովքեր անթաքույց պաշտպանել են Ադրբեջանի ցանկացած հոդաբաշխ և անհոդաբաշխ զառանցանք։ Իլհամին թվում էր, թե սեփական երկրի կեղտը կհաստատվի նաև Եվրոպայի խորհրդում, բայց տեսաք, հարգարժաններ, ժողովուրդը չի սխալվում՝ ստի ոտքը կարճ է»։

Նախկին պատգամավորը հիշեցնում է. «Կար ժամանակ, երբ Հեյդարի որդու թեթև ձեռքով և նրա հավատարիմ վկաների ջանքերով, Լուկա Վոլոնտեի միայն անունը ելույթում հիշատկելու համար կարելի էր զրկվել ձայնի իրավունքից և հրապարակային պարսավանքի ենթարկվել, իսկ հիմա նա այլևս պերսոնա-նոն-գրատա է Եվրոպայի խորհրդում։Իհարկե, դեռ կան ծպտյալներ, բայց սա հրապարակային դաս է բոլորի համար»։

Շնորհավորելով ու  շնորհակալություն հայտնելով այս կարևոր աշխատանքում իրենց՝ անգամ փոքր լուման ունեցողներին, Նաիրա Կարապետյանն արձանագրում է. «Ադրբեջանի անվերջ դիմակների հավաքածուի գլխավորներից ևս մեկը պատռվեց»:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ